▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՃՈ տեսուչները վտանգելով իրենց կյանքը կանխել են 29-ամյա կնոջ ինքնասպանությունը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` փետրվարի 25-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Սարգիս Առաքելյանն ու տեսուչ ոստիկանության կապիտան Էդգար Հովհաննիսյանը Արագածոտնի մարզում կանխել են երիտասարդ կնոջ ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները ժամը 11:00-ի սահմաններում, Աշտարկի կամրջի մոտ ծառայություն կատարելու ժամանակ, նկատել են, որ մի աղջիկ անցել է կամրջի վտանգավոր հատվածը: Տեսուչները վտանգելով իրենց կյանքը և մոտենալով նրան, 30 րոպեից ավելի բանակցություններ են վարում նրա հետ, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին