Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել դերասան Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ, ով վերադարձել է Ժորիկ Վարդանովի դերին։
«Ժորիկ Վարդանովը վերադարձել է: Բոլորս կարոտել Էինք մարզային հեռուստաալիքներից մեկի հաղորդավարին, բայց պարզվում է, որ Ժորիկը նաև լավ տիրապետում է միջազգային քաղաքականությանը»,- գրել է Կադիրովը՝ նշելով որ «վերջաբանը կրակ է»։
Տեսանյութում Գալուստյանը «СеВ-КаВ» հեռուստաալիքի լրատվական հաղորդավար Ժորիկ Վարդանովի կերպարանքով ծաղրում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ իր թուլության համար՝ համեմատելով նրան Ուրֆին Ջյուսի հետ։