▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջորջ Բուշը նկարել է Պուտինին

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը հանրությանն է ներկայացրել աշխարհի առաջնորդների՝ իր ձեռքով արված դիմանակարները: Հաղորդում է lenta.ru-ն:  

Դիմանկարները ներկայացվել են Դալասսում գտնվող Բուշի նախագահական թանգարանում: Նա պատկերել է այն բոլոր առաջնորդներին, ում հետ հանդիպել է:

Հավաքածուում ընդգրկված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ  Թոնի Բլեերի,  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և այլոց դիմանկարները:  Տեսանյութում, որտեղ Բուշը ներկայացնում է իր աշխատանքները, ասել է, որ ճանաչելով առաջնորդներին՝  ցանկացել է իր զգացածը հանձնել թղթին:

Հեռուստատեսային հարցազրույցում Բուշը նշել է, որ իրեն մեծ նկարիչ չի համարում, բայց զգում է, որ «իր մեջ թաքնված է Ռեմբրանտը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին