▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուսը ծաղրել է Դավիթ Թուջարյանի «խուճուճ-մուճուճ»-ը

Դիտեք նաև՝

Երգչուհի Ջուսը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այ քեզ բաննն… նոր նստեցի տաքսի և այնտեղ բարձր ռաբիզ երգ է հնչում:

Խուճուճ,մուճուճ,խուճուճ, մուճուճ,

Աչքերդ սևուկ- մևուկ»:

Կլառնետել թողել են այս խոսքերը: Ցնցվեցիիիիիի»:

Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել երգչուհու հետ, ճշտելու համար, արդյո՞ք երգչուհին միտումնավոր է ծաղրել  Դավիթ Թուջարյանի ստեղծագործությունը: Երգչուհին ասաց.

«Ես նույնիսկ չգիտեմ, թե դա ում երգն է: Տարօրինակ երգ է :) խուճուճը  հասկացանք, բա մուճուճը ի՞նչ է»:

Asekose.am-ի թղթակիցը կապվեց  նաև երգիչ Դավիթ Թուջարյանի (Սասունցի Դավթի)  հետ` իմանալու վերջինիս վերաբերմունքը երգչուհու գրառման հետ կապված:

«Ես չեմ վիրավորվում մի մարդու կարծիքից, ով ինձ հետ մտերիմ չէ, նա ունի իրավունք իր կարծիքն արտահայտելու, թեկուզ և ձևացնելու, այն, որ չգիտի , թե դա ում ստեղծագործությունն է: Աստված ողորմա և օրհնի նրան»:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին