▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՋՈՒՍ.«Ես պոպուլյար եմ, ԻՆՁ ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՆ»

Դիտեք նաև՝

Հայկական շոու բիզնեսի սկանդալային դեմքերից մեկի` երգչուհի Ջուսի լուսանկարները համացանցում լայն քննարկումների առիթ են տվել: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում է նրա` մերկ տղամարդու հետ լուսանկարը: 

Լուրեր են պտտվում, թե շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ քննադատաբար են մոտենում նրա լուսանկարներին, իսկ երկրպագուներն, ընդհակառակը, համարում են, որ երգչուհին բավական անկեղծ է և զուրկ ավելորդ բարդույթներից:

Asekose.am-ի թղթակիցը փորձել է տեղեկանալ, թե Ջուսն ինչպես է վերաբերվում նման քննադատություններին: Զրույցում, երգչուհին նշել է, որ մարդիկ հաճախ խոսում են չիմացածի մասին, ուստի հանգիստ է վերաբերում դրանց: «Օրինակ` մերկ տղամարդու հետ իմ լուսանկարը արվել է «Ընդդեմ ՁԻԱՀ-ի» ակցիայի շրջանակներում, իսկ Գերմանիայում անցկացված լուսանկարների մրցույթում բազմաթիվ համշխարհային աստղերի նկարների կողքին գրավել է 2-րդ տեղը»,- նշել է երգչուհին և հավելել, որ հավանաբար մարդիկ նախանձից դրդված են ադպկերպ արտահայտվում իր լուսանկարների մասին: 

Ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե Ջուսը նման լուսանկարներով չի կարող Եվրոպայի ճանապարհով գնալ, երգչուհին միանգամից նշել է, որ ինքը վաղուց է «Եվրոպա մտել» . «Նրանց միայն թվում է, թե դրանք Եվրոպայի չափանիշներին համապատասխան չեն»,- ասել է Ջուսը: Ըստ նրա, եթե ինքը բուռն քննարկումների կենտրոնում է, ապա դա արդեն իսկ վկայությունն է այն բանի, որ նա պոպուլյար է: 

Ի դեպ, երգչուհին այսօր իր երկրպագուներին է ներկայացրել նոր «Stop» տեսահոլովակը: Իսկ գալիք տարվա հունվարին կներկայացնի ռումբա ոճի «Go» տեսահոլովակը, որի հեղինակը սկսնակ երգիչ Գուժն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին