▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժողովուրդ, բանը-բանից որ անցավ, էդ ինքնաթիռին էլ չենք հասցնելու». Կարեն Բեքարյան

Արցախյան օրակարգ. խնդիրները, մարտահրավերները և առաջնահերթությունները․ բանախոս՝ Կարեն Բեքարյան

Այսօր մատուցվում է մեր հանրությանը այն, որ եթե մեր ձայնն ու գլուխը բարձրացնենք, մեր մեջքն ուղղենք, ապա պատժվելու ենք պատերազմով, որն էլ իր հերթին նույնացվում է պարտության հետ։

Պատերազմի ամենագրգռող, դիմացինին ագրեսիայի դրդող հանգամանքը նրա ախորժակը բավարարելն է։

Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը, հիմա այդ բավարարելու արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են խաղաղությա՞ն, թե՞ ձգտելու է ավելին պոկելու, մինչև վերջնական ոչնչացում։

Որ պահին աշխարհը համարեց Արցախի էջը շրջված, բացվելու է Սյունիքի էջը, շրջվի Սյունիքինը, բացվելու է Գեղարքունիքի էջը։

Այս ընթացքը կընթանա մինչև լիակատար ոչնչացում։

Պետք է այնպիսի իշխանություն, որը կսահմանի կարմիր գծեր ու երբ այդ գծերը սահմանված լինեն, գործընկերների պակաս չի զգացվի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին