▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովո՛ւրդ ջան, 65+3. Լենա Նազարյան

ԱԺ նիստում քվեարկության դրվեց հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը փակ քննարկելու հարցը: Պարզվեց, որ որոշ պատգամավորների քվեարկության կոճակը չէր աշխատում: Դրանից առաջ հայտարարվել էր ընդմիջում՝ մինչև պատգամավորները կներկայանային: Ի վերջո, Լենա Նազարյանը, բարձրաձայն հաշվելով, հայտարարեց արդյունքը:

«Ժողովո՛ւրդ ջան, 65+3: Որոշումն ընդունված է»,- ասաց Նազարյանը:

Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ թեման շատ զգայուն է և առնչվում է ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին, և նրանց անվտանգությունից ելնելով, «Իմ քայլի» պատգամավորները դիմել էին ԱԺ նախագահին, որ քննարկումն անցկացվի փակ:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր գործընկերներին կոչ էր արել քննարկումը փակ անցկացնելու նախաձեռնությանը կողմ չքվեարկել՝ համարելով, որ այն միանշանակ պիտի բաց քննարկմամբ անցկացվի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին