Գլուխդ վեր բարձացրու հայ ազգ...
Խոսքս ուղղում եմ են մարդկանց, ովքեր ցմահ ՀՀ քաղաքացի են ու արտագաղթելու մտադրություն չունեն-եկեք համախմբվենք: Սա այն պահն է, երբ մեր գլխի տերը մենք ենք, որովհետև արտագաղթողը կարտագաղթի, կառավարությունն էլ կշարունակի ավելացնել դրա դրդապատճառները: Ես մի շաբաթ էտեղս չեմ գտնում, իսկ մարդիկ կան էշի ականջում քնած են...
Ամբողջ քաղաքում բոլորս խոսում ենք մի թեմայից-թանկացումներ:
Արթնացեք հայեր. առաջարկեք, միացեք, համախմբվենք: Մեր կառավարությունը ամեն տարի միլիոնավոր դրամներ է վատնում Ամանորի շեմին: Ըհն տոնածառն էլ դրեցին ` լուսավոր , սիրուն, քաղաքն էլ վառվող լույսերի մեջ: Թե ասա մարդկանց սոված փորին ի՞նչ լույս, ի՞նչ տոնածառ :
Մենք քայլում ու հիանում ենք այդ անիմաստ վառվող լույսերով:Այդ լույսերն իրոք որ անիմաստ են վառվում, երբ գյուղացու տանը անգամ մոմի լույսն է մարում: Բա ես էլ ի՞նչ սրտով, ի՞նչ երեսով մարդկանց կոչ անեմ, որ չլքեն իրենց տունը, չարտագաղթեն այն դեպքում, երբ ինքս էլ ձեզնից մեկն եմ ու հասկանում եմ, որ ես պայմաններում ընտանիք պահելը շատ դժվար է:
Ժողովուրդ ջան խնդրում եմ գոնե հետևեք ֆեյսբուքյան էջերին, ծրագրեր կան որ անկատար մնալու իրավունք չունեն: Ինչ անենք մենք պետք է անենք,որովհետև եթե սենց շարունակվի մենք նույնիսկ «հացի խնդիր» կունենանք,եթե իհարկե արդեն չունենք,իսկ կառավարությունը թքած ունի: Ու վերջում հիշենք Չարենցի Պատգամը-Ո՛վ հայ ժողովունդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է...
Հ.Գ. Մի արտագաղթեք: