ԱԺ նախկին պատգամավոր, իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանն Իրավունք TV-ի եթերում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ «Առանց այն էլ հեղինակազրկված Հայ Առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչն ինձ համար անձնապես ուրախալի է, քանի որ, կարծում եմ, ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը» հայտարարությանը: «Սա դավաճան պետական պաշտոնյայի, դավաճան հայի մոտեցում է: Պատգամավորի երդում ես տվել, ընդեղ գրած է՝ պահպանել ՀՀ Սահմանադրությունը, բա Սահմանադրության 18-րդ հոդվածում էլ գրված է, որ ՀՀ-ն ճանաչում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայապահպանման գործում: Ա՛յ տղա, բա դու ո՞նց ես կանգնում, էդպիսի բան ասում: Սա իրավունք ունի՞ ՀՀ ԱԺ-ում պաշտոն զբաղեցնելու, ժողովրդի կամքն ա՞ սա արտահայտում. թքի երեսիդ էդ ժողովուրդը: Եթե իր մեջ բարոյականության նշույլ է մնացել, պետք է հրաժարական տա: Զարմանում եմ, որ ՔՊ-ն այս արտահայտության համար իրեն դեռ չի պատժել»,- ասել է Պետրոսյանը: |
«Ժողովուրդը թքի երեսիդ». Գևորգ Պետրոսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet