▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժողովրդի մեջ պանիկա է, որ Զանգեզուրը տալիս են. քեզ նման թագավորը մի գրամ հող չպիտի տա»․ սյունեցին՝ Փաշինյանին

«Ցավդ տանեմ, մի բան ասեմ, ժողովրդի մեջ պանիկայա, որ Զանգեզուրը տալիս են, քեզ նման տղա, քեզ նման թագավորը մի գրամ հող չպիտի տա»,- Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց բնակիչներից մեկը։ «Ա՛յ ձեր ցավը տանեմ, ո՞նց կարա տենց բան լինի»,-պատասխանեց վարչապետը․ «Իրական Հայաստանի ռազմավարությունն էն ա, որ մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա պետք ա կենտրոնանանք ու էդ տարածքում մեր խնդիրները լուծենք, էն մնացած խոսակցություններին ուշադրություն մի դարձրեք»,- ասաց նա՝ որպես խոսքերի ապացույց ցույց տալով հայտնի մակետը՝ որտեղ Սյունիքը կա։

***

«Ոսկեպարի սահմանազատման հետ կապված ինչքան աղմուկ եղավ, չէ՞, երեկ Ճակատենում ցույց տվեցի Ոսկեպարի սահմանային ցանկապատերը, ժողովուրդն ասաց՝ մենք էլ ենք ուզում մեր մոտ սենց լինի, որովհետև նորմալ, քաղաքակիրթ պետական սահման ա»,- այսօր Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Բոլոր տեղերում պետք ա սահմանազատում անենք, որտեղ առաջ ենք, հետ գանք, որտեղ իրենք են առաջ, հետ գնան, պետք ա գիծը գծվի»,- ասաց նա՝ նշելով, որ հարևան երկրների հետ հարաբերությունները ինքներս պետք է կարգավորենք, առանց որևէ մեկի միջնորդության, քանի որ կողքից միայն «ֆիթ» են տալիս ու բոլոր հարևանների հետ թշնամացնում։

Դիտեք նաև՝

***

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին