Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողը, դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը, հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը և հանրության մի զգալի հատված պահանջում են վարչապետի հրաժարականը, մինչդեռ իմքայլականներից ոմանք պնդում են, որ դա ժողովուրդը չի: Հարցին, թե այդ դեպքում ո՞վ է ժողովուրդը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է նրան, թե ով է ժողովուրդը, դրա սահմանումը և ժողովրդի քաղաքական կամքը ձևավորելու միակ ձևը շատ պարզ կարելի է տեսնել Սահմանադրությունում: Դրա ձևավորման երաշխիքը ընտրություններն են»:
Դանիելյանը նկատեց, որ ժողովրդի տարբեր մասեր կարող են տարբեր բաներ պահանջել:
Դիտեք նաև՝


