▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրի սակագինը բարձրացավ. նախկին թանկացման պատճառ նշում էին ՀԾԿՀ ղեկավարությանը «Վեոլիա ջրի» կողմից Փարիզ հանգստի ուղարկելը

tert.am-ը գրում է. Երկու օր առաջ ՀԾԿՀ-ից հայտնեցին, որ ջրի սակագինը կթանկանա շուրջ 11 դրամով, սակայն սակագնի բարձրացման կիրառումը կհետաձգվի մինչև 2025 թվականը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ այդ՝ իշխանափոխությունից ամիսներ անց՝ օգոստոսի 25-ին, ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց բացահայտումների մասին, որոնք վերաբերում էին  «Վեոլիա ջրի» և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Նազարյանի և պաշտոնատար այլ անձանց միջև ձեռք բերված համաձայնությանը, ինչի հետևանքով ջրի սակագինը բարձրացել էր 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ այդ բացահայտումների, որոնք վերաբերում էին 2017-ին տեղի ունեցած պայմանավորվածություններին, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար տրամադրել էին Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ  4,2 մլն դրամ արժողությամբ 8 ավիատոմս, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 15 հզր եվրո:

Դրանից հետո 22.11.2017 թ. ՀԾԿՀ-ի որոշմամբ՝ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

Այսինքն՝ ըստ այդ բացահայտումների՝ ՀԾԿՀ նախագահին ու այլ անդամների «Վելոիա ջրի» տնօրենն ուղարկել է հանգստանալու, ինչի դիմաց պայմանավորվել են 11.414 դրամով ավելացել ջրի սակագինը:

 

 

 

 

 

 

 



Ոստիկանությունը բացահայտումներն ուղարել էր Հատուկ քննչական ծառայություն օգոստոսի 25-ին:

Կայքը ՀՔԾ-ից հարցրեց, թե ի՞նչ ընթացք է ստացել գործը, կա՞ն մեղադրյալներ, թե ոչ, Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին.«Նախաքննությունը շարունակվում է»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացոք նաև՝ Սակագնի բարձրացման համար «Վեոլիա ջուրը» պաշտոնատար անձանց համար ավիատոմսեր է գնել, փոխանցել է հյուրանոցի ծախսը

«Վեոլիա ջուրը» զգուշացնում է կառավարությանը. եթե համաձայնության չգան՝ կգնան երկրից ու Հայաստանը կփոխհատուցի իրենց

«Նայած ինչ գործուղում». Օսիպյանը՝ «Վեոլիա ջուր»-ի կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու գործի մասին

«Վեոլիա Ջուր»-ի կողմից կաշառված 7 պաշտոնյաներից մեկն այժմ նախարար է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին