▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճվճվ Արոյի անուղղելի զավակը ոչ սթափ վիճակում Երևանում Mercedes-ով բախվել է մարդատար ГАЗель-ին. կա 10 վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմքենայի վարորդը Գայի պողոտայում՝ «Ելակ» սուեպերմարկետի դիմաց, բախվել է ГАЗель մակնիշի 875 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 10 հոգի: Shamshyan.com-ը հայտնում է, որ Mercedes-ը վարել է բազմաթիվ անգամ նման բնույթի վթարներ կատարած, հանրությանը հայնտի Ճվճվ Արոյի անուղղելի զավակը՝ Սարգիս Վարդանյանը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, քանի որ ժամանակին տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին