Կադրերում երևում է,թե ինչպե՞ս է Փաշինյանը կարճ շփում ունենում մեղրեցի քաղաքացու հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Արդեն տեղեկացրել ենք, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մեղրեցի այն քաղաքացու հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինքը շփում է ունեցել: Նրանք հանդիպել են Վայքում, հպանցիկ հանդիպում են ունեցել արագ սննդի կետում:

Ներկայացնում ենք այդ կադրերը. դրանք տեսանյութի հենց սկզբում են։
Հիշեցնենք, որ կապված այդ հանգամանքով՝ Փաշինյանը նպատակահարմար է համարել շարունակել Սևանում ինքնամեկուսացումը, չնայած որ նախկինում հանձնած թեստը բացասական էր: Փաշինյանների ընտանիքը նորից թեստ կհանձնի:
Դիտեք նաև՝


