▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալուգայում ավտոբուսի վթարից 7 մարդ է մահացել, 30-ը վիրավոր են. տուժածների մեջ հայեր կան

Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզի Բաբինիսկի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, կա 7 զոհ, եւս 3 տասնյակ մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է НТВ‏ հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ ավտոբուսում 48 մարդ է եղել, որից 33-ը՝ երեխաներ: Երեխաները Յարցեւո գյուղից մեկնելիս են եղել մարզկենտրոն Կալուգա՝ մրցումների մասնակցելու:

 

 

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ ՌԴ-ի երկու հայազգի քաղաքացի կա:

Ինչպես ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, ճշտված տվյալների համաձայն՝ նրանք են` 2008 թվականի ծնված Առաքելյան Մարիան և 1988-ին ծնված Ադամյան Սոնան:

 

 

 

 

 

 

 

 

Ներկա պահին նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում: Մյուս տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին