ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենամեծ զավեշտն այն է, որ մանկապղծության դեմ և մանկապիղծների պատիժները խստացնող կոնվենցիայի դեմ ու դրա իբրև վտանգների մասին այսօր ամենաշատը խոսում են մարդիկ, որոնք որպես այդ տարիների նախարարներ տվել են կոնվենցիայի ստորագրման համար դրական, առանց վերապահումների եզրակացություն` նախկին Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյան (պաշտոնավարման ժամկետ` 2007- 2010 դեկտեմբեր) և նախկին Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար, այժմ` ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյան (պաշտոնավարման ժամկետ` 2009 մայիս-նոյեմբեր)։

Ոչ միայն տվել են դրական եզրակացություն, ոչ միայն չեն նշել ոչ մի ռիսկ կոնվենցիայից բխող, այլ նաև շեշտել են, որ այն` երեխաների սեռական շահագործումից պաշտպանության գործում կարևոր դեր կունենա և կզարգացնի ոլորտը։ Եթե այս մարդիկ հիմա խոսում են ռիսկերից, ապա նշանակում է, որ կա՛մ այն ժամանակ են կեղծել, կա՛մ հիմա են կեղծում և մոլորեցնում, երկու դեպքում էլ շատ վատ է։
Ցավում եմ այս արձանագրումն անելու համար, քանի որ մեծ հարգանք էի տածում Գևորգ Դանիելյանի նկատմամբ»։
Դիտեք նաև՝


