▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ ես, կամ`ոչ ոք…Դիանա Գրիգորյանը փակում է իր դերասանների ճանապարհն ու արգելում այլ աշխատանք գտնել

Բացառիկ մանրամասներ սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանի և նրա թիմի աշխատանքային հարաբերությունների մասին:

ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Գաղտնիք չէ, որ երբ որևէ դերասան կամ դերասանուհի ներառվում է այս կամ այն նախագծում և սերիալում, դրա պատասխանատուները ինչ որ կերպ փորձում են խառնվել դերասանի այլ գործունեություններին և երբեմն պայմանագրեր կնքում`այլ նախագծերի առաջարկներ չընդունելու և դրանց մասնակիցը չդառնալու համար:

Սակայն Դիանա Գրիգորյանի դեպքում, այդ «ինչ որ կերպ» ասվածը, կարծես թե չափից շատ է: Մեր տեղեկություններով` Դիանան իր իսկ թիմի առաջ պայման է դնում, այս կամ այն հեռուստանախագծին, հաղորդմանն ու շոուին մասնակցել-չմասնակցելու համար:

Դերասաններն, ովքեր համաձայնվում են խաղալ Դիանա Գրիգորյանի հեղինակած սերիալում, այսպես ասած «ստորագրում են» իրենք իրենց ճանապարհի փակվելը դեպի այլ հեռուստաընկերություններ և ինչու չէ նաև`այլ աշխատանք գտնելու:

Ավելին` նրանք նեղ շրջանակներում անկեղծ խոստովանում են, որ ցանկանում են մասնակցել այս կամ այն հեռուստաշոուին, սակայն ինչպես իրենք են նշում` TV-ի հետ կապված խնդիր կա:

Ստացվում է, որ սցենարիստը ընտրում է դերասաններ, նրանց տալիս գումար, բայց մյուս կողմից հասկացնում`կամ ես, կամ ոչ ոք:

Դե ինչ` մնում է նույն դերասանները, 2 կոպեկ վաստակելու համար, չանցնեն իրենք իրենց վրայով և հաջորդ անգամ նման առաջարկներից հրաժարվեն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին