Կամ իրենք չեն լինի, կամ մենք․․․ 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայր՝ Արա Ռոստոմյան
***
Աջակիցների հետ հանդիպումից առաջ, Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ շարժումը «գծից դուրս եկողը չէ»։ Դիտարկմանը՝ մեկ անգամ փորձ արվել է փողոցով հարցը լուծել, շարժումը դասեր քաղե՞լ է սխալներից, Սրբազանը պատասխանել է․ «Հենց դրա պատճառով է, որ ասում եմ՝ մեր վստահության աստիճանը թե՛ որոշակի խմբերի հետ կապված, թե՛ մարդկանց, որոնք հանձնառություններ են ստանձնել․․․ Շատ մեծ ծավալի աշխատանք է։ Պետք է այլևս ու երբեք մատների արանքով չնայենք ու վստահությունը մինչև վերջ հասցնենք։ Երկու անգամ որոշակի բացթողումների պատճառով չենք կարողացել վերջնարդյունքն արձանագրել։ Հիմա ավելի լավ է որոշակի ժամանակի մեջ տեղավորվել, հարցերը լուծել։ Էն օրը, երբ դուրս գանք հրապարակ, դա լինելու է շարունակական ու վերջնական»։ |