«Չկա լավ ոստիկան»,- ոստիկանների բիրտ գործողությունների մասին լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանն, ով նույնպես գտնվում է Տավուշում: «Վարդենիսի ոստիկաններն էին մեծ մասը, այնինչ հայտարարել են, որ 10 գյուղ էլ Վարդենիսից են տալու: Վարդենիսի ոստիկաններն իրենց կանանց ո՞ւմ հույսին են թողել, եկել Տավուշ, երևի թուրքերի՞ն են թողել: Ամեն մեկը պիտի հասկանա, որ Տավուշից հետո հաջորդն իր գյուղն է, չկա տավուշցի կամ վարդենիսցի»,- նշեց նա: |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն, ով հիմա Տավուշում է, հայտնել է, որ ուղղակի զարմացած է, թե ինչ կարգի վատ է իր ժողովրդին վերաբերվում Նոյեմբերյանի ոստիկանությունը: «4 տարի է` պայքարի մեջ եմ, ես ժողովդրի հանդեպ նման բիրտ ուժ չեմ տեսել: Վատ են վերաբերվում, շատ-շատ վատ»,- նշեց նա: Նա նաև հավելեց. «Ինձ ու մյուսներին հրահանգեցին պատի տակով քայլել, ես էլ ասացի` դուք իրավունք չունեք ասել` որտեղով քայլենք, տղա եք, թուրքերին ասեք` պատի տակ անցեք»: *** |
Ավելի քան 20 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ ընդվզելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացի դեմ՝ պահանջելով տարածքներ չզիջել Ադրբեջանին։ |
«Վարդենիսի ոստիկաններն իրենց կանանց ո՞ւմ հույսին են թողել, եկել Տավուշ, երևի թուրքերի՞ն են թողել». զոհվածի հայր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet