▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամիր խաչը հերքում է «Հայկական ժամանակ»-ի լուրը, թե Լաչինի միջանցքը բացվել է

Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել, ինչպես ավելի վաղ հաղորդել էր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին է հերքել այս լուրը. «Հերքում ենք, բեռնատարներ չեն անցել:

Պարզապես Կարմիր Խաչի 9 մեքենա, որոնք Ստեփանակերտից Հայաստան էին եկել՝ բուժառուների բերելու համար, մի քանի օր չեն կարողացել վերադառնալ։ Այսօր միայն վերադարձել են Ստեփանակերտ»,- ասել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին