▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամուֆլյաժային ակցիայի լուրջ բացթողումները

Երեկվա կամուֆլյաժային ակցիան շատ լուրջ բացթողումներ ուներ: Երեկ ամբողջ օրը դրա մասին եմ մտածել, թե ինչքան բանից են թերացել ակցիա կազմակերպողները:
Եթե մի քանի տարի վարչապետի շուրջ ձևավորվում է ինտելեկտուալների թիմի ղեկավարի իմիջ, չի կարող նա միանգամից տեղավորվի բանակի «ճիշտ քյարթի» եղած կերպարի մեջ, դրա համար էլ դիսոնանս ա առաջացնում հասարակության մեջ:
Կամ գեներալներին փոխեք, կամ մարդուն պադստավկա մի արեք:
Բանակի ֆոնին ուզում եք լավ երևալ, հազար ու մի այլ ձևեր կան:
Գնացեք զինակոչիկների ծնողների հետ դիրքեր, խոսացեք պրոբլեմներից, լուծեք նրանց: Համերգներ կազմակերպեք չաստերում մշակույթի նախարարի ներկայությամբ, սիրիահայ զինծառայողների հետ թող հանդիպի սփյուրքի նախարարը, գյուղ նախարարը թող սահմանամերձ գյուղեր շատ գնա:
Կամ գոնե կոմանդնո-շտաբնոյ կետում կանգնեիք ու հեռադիտակով հետևեք զորավարժություններին:
Ու մեկ էլ ձեր իսկ կողմից վերահսկվող ու վճարվող լրատվամիջոցներին հետևեք ու բացատրեք, որ զորավարժությունը կայֆավատի թեմա չի:

Բլոգեր Տիգրան Քոչարյան

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին