▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամրջից նետված 14-ամյա աղջկա վիճակը ծանր է, բայց կայուն․ խոսնակ

Ինչպես տեղեկացրել ենք, 14-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից ու տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

ԲԿ-ի խոսնակ Գեւորգ Դերձյանը Ֆեյսուքի իր էջում մանրամասներ է հայտնել աղջկա առողջական վիճակի մասին․

«14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել:

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին