▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան ադրբեջանցիների կողմից գերիներին խոշտանգելու, դիակապտության դեպքեր․․․Արցախի ՄԻՊ

«Մոտ 30 քաղաքացիական անհայտ կորած անձ կար ի սկզբանե, որոնց մի մասի ճակատագիրը պարզվել է։ Կան արդեն հաստատված դեպքեր»,- այս մասին այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«11 դեպքով հաստատված մահվան դեպք կա, որոնցից 7-ի մարմինները զինադադարի ընթացքում վերադարձվել են մեզ կամ մեր փրկարար ծառայությունն է գտել համապատասխան տեղերում։ Բոլոր յոթն էլ սպանված են եղել և հիմա փորձաքննություններն ընթանում են գրեթե բոլոր դեպքերով։ Առկա են եղել խեղման և խոշտանգման դեպքեր, այդ թվում հետմահու, ականջներ կտրելու դեպքեր, աչք հանելու, գլխատման, հետմահու դանակահարության և մի շարք նմանատիպ դեպքեր, որոնք սարսափազդու են»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Մարդու իրավունքների պաշտպանըի խոսքով՝քաղաքացիական անձանց հետ կապված ադրբեջանական կողմից հրապարակված տեսանյութեր կան, որտեղ երևում է՝ ինչպես են կենդանի վիճակում մարդկանց գլխատում. «Ուղղակի անմարդկային վերաբերմունքի դեպքեր են, ծաղրանք և այլն։ Այս բոլոր դեպքերը վերլուծում ենք, հնարավոր բոլոր դեպքերով ինքնությունները պարզում ենք, ներկայացնում Կարմիր խաչին և ռուսական կողմին, բայց այստեղ գլխավոր պատասխանատուն և միակ հանցագործն ադրբեջանական կողմն է։ Ադրբեջանական կողմը բավականին ակնհայտ կերպով ժամանակ է ձգում գերիների և դիակների փոխանակման ու որոնման մասով»,-նշեց Արտակ Բեգլարյանը։


Մեդիա Կենտրոնում ծավալված քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին