▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ, նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները...

Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ։

«Այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն եւ նույն ճակատագրին կարժանանան այն իրավախախտները, որոնք փորձեցին օրենքից դուրս գործողություն իրականացնել»։ Այսօր պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ նախօրեի «Մեյմանդարի» շուկայի դեպքերին անդրադառնալով այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Արդեն լայն տարածում է գտել այդ միջադեպը, աղմկալի դեպք տեղի ունեցավ Գայ գյուղում տեղակայված շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշման պահանջներին, համոզման մեթոդներին դիմադրեցին եւ կատարեցին խուլիգանություն։ Ոստիկանությունում հարուցվեց 258 հոդվածի հատկանիշներով քրգործ, որը փոխանցվեց քննչական կոմիտե»,- հավելեց ոստիկանապետը։

Արման Սարգսյանը հայտնեց, որ ինչպես եւ հայատարվել է, բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի մարդ, կան նաեւ ձերբակալվածներ։ 

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց. «Այսինքն հենց ձեր բնակարանը լքեցիք, պետք է լինեք դիմակով՝ սկսած բակերից, վերելակից, փողոցում քայլելիս:  Բայց մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա չի պահպանվում եւ հնարավոր չի լինում վերահսկել: Քանի որ եղանակն ամառային է, զբոսանքների ժամանակ դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, որովհետեւ բազմամարդ զբոսանքները նույնպես լինում են վարակի փոխանցման աղբյուր»:

Կարդացեք նաև՝ Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, միացեք հանրային վերահսկողության թիմին. Փաշինյան

Տանից դուրս գալուց հետո դիմակ կրելը պարտադիր կդառնա ամենուր

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հնարավոր պաշտոնանկություններին

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին