▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան գործիչներ, որ դատական իշխանությունը փորձում են տեղափոխել Փաշինյանի կրնկի տակ․ Նաիրա Զոհրաբյան

 

«Մենք տեսնում ենք, որ կան շահագրգիռ անհատներ, գործիչներ, որ հիմա էլ ուզում են դատական իշխանությունը տեղափոխել Փաշինյանի կրնկի տակ։ Ես Փաշինյանի կողմից նման հայտարարություն չեմ լսել, բայց ես նաև չեմ տեսնում կոնկրետ քայլեր, որոնք կխոսենք իշխանության կողմից անկախ դատական համակարգ ունենալու իսկական մտադրության մասին»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարություններին, որ ՍԴ–ն լեգիտիմ չէ, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Այնպես չէ, որ ես այնպես ջերմ էմոցիաներ ունեմ ՍԴ գործող դատավորների հանդեպ: Բացարծակապես այդպես չէ, ես նրանցից շատերի հետ ունեմ նաեւ տարբեր ժամանակներում նրանց հնչեցրած գնահատականների հետ կատեգորիկ համաձայնություն, բայց ես չեմ ուզում, որ մեր երկրում  գործընթացները տեղի ունենան քաղաքական պրեսինգի ճանապարհով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին