Այո, կան ինքնամեկուսացված ոստիկաններ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Հարցին, թե քանի ոստիկանի մասին է խոսքը, փոխոստիկանապետը հրաժարվեց պատասխանել. «Շատ չեն»:
Ինչ վերաբերում է հարցին՝ կան արդյո՞ք ոստիկաններ, ովքեր կորոնավիրուսի թեստ են հանձնել, Մհրյանը դրական պատասխան տվեց. «Փառք Աստծո դրական պատասխան չկա, ամեն ինչ նորմալ է: Մեկ ընտանիք Ծաղկաձորում հսկողության տակ է»:


