Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ուրախ է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերի իր էջում: Նշել է, որ անհամբերությամբ սպասում է մյուս հանդիպմանը:
«Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապետ Նիկոլ Փաշինյան: Մեծ անհամբերությամբ սպասում եմ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը»,- գրել է նա:
Գրառմանը կից Տրյուդոն նաև տարածել է իր ու Փաշինյանի հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարության թվիթերի պաշտոնական էջում արված հրապարակումը: ՀՀ կառավարության էջում գրված է.
«Հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»: