▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան

Կապանի բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ֊ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականության։
‼Պաշտոնապես հայտնում ենք ,որ առ այսօր,ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։
Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսի։

Նշենք, որ Արաբկիրի նախկին փոխթաղապետ Արամ Մանուկյանն էր ֆեյսբուքյան իր էջում նմանատիպ գրառում կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ 

Ըստ օդից կախված և չճշտված լուրերի՝ Հայաստանում , մասնավորապես Կապանի հիվանդանոցում արդեն մեկուսացրել են կորոնավիրուսով վարակակիր հիվանդների ։ Սպասենք պաշտոնական տեղեկատվությանը ։

ՀԳ Եթե պարզվի , որ սա իրականություն է , Արսեն Թորոսյանը պետք է անհապաղ հրաժարական տա։

Իսկ Կապանի ԲԿ-ի հերքումից հետո՝ Արամ Մանուկյանը հետևյալ գրառումն է կատարել․ 

Եթե ապատեկեղատվություն էլ է տարածվում ու հասնում է մեզ , լավ կլինի պատկան մարմինները մաքսիմալ բաց և թափանցիք լինեն , որպեսզի բոլորս իրազեկված և ապահով լինենք ։ Փոխադարձ վստահությունը ամենալավ բանն է և անհրաժեշտ է տվյալ դեպքում ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին