«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ Կապանում ապամոնտաժվել է նորմատիվ պահանջների խախտումով շահագործվող մի բենզալցակայան։ Մեզ պատմեցին, որ լցակայանը գործում էր ավելի քան 4 տարի, պատկանում էր իշխանամերձ գործարար Էդգար Հակոբյանին, որը հայտնի կառուցապատող է: Սյունիք այցերից մեկի ընթացքում Փաշինյանն այցելել էր նրա ընկերության կառուցած նորակառույց շենքերից մեկը։ Ինչ վերաբերում է, որ ինքը կարող է դառնալ իշխանության սրտի թեկնածուն, գործարարը կոռեկտ չի համարել խոսել այդ մասին․ «Հիմա քաղաքը քաղաքապետ ունի, հա, ես էլ եմ լսել, որ ինձ ուզում են․․․ վարչապետի, իշխանական թևի հետ շատ բարձր մակարդակի, բարիդրացիական հարաբերություններ ունեմ, բայց այս պահին դեռ միտք չկա՝ քաղաքականությամբ զբաղվելու, դեռ բիզնեսներն ենք անում»»։ |
Կապանում իրավիճակը թեժանում է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet