ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է varks.am վարկային կազմակերպության լիցենզիան անվավեր ճանաչելու մասին ԿԲ-ի որոշմանը:

«Սա հերթական զգուշացում է այն մասին, որ կապիտալի տերերը նույնպես պետք է խիղճ ու հայրենիք ունենան։
Իհարկե, սա ստեղծում է մի շարք խնդիրներ, մասնավորապես, այս կազմակերպության աշխատակիցները առաջիկայում կարող են կորցնել աշխատանքը, բայց վստահ եմ, որ ֆինանսական ոլորտում այլ աշխատանք գտնելը համեմատաբար հեշտ է։
Մենք նույնպես կքննարկենք այս հարցը և լուծումներ կառաջարկենք։
Այս օրերին հատկապես բոլորս պետք է ավելի պատասխանատու լինենք միմյանց նկատմամբ։
Պատասխանատու վարկավորումը այլընտրանք չունի»։


