▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապիտալիզմի ու բյուրոկրատիայի գաղտնի սիրավեպը

Թե ինչու նվիրապետության ու ձևական կանոնների մեջ կա ինչ որ մի հիասքանչ տարր.

The Financial Times

Նախաբան

Բյուրոկրատիան դուր չի գալիս և ոչ մեկին: Սակայն չնայած դրան, բյուրոկրատական ապարատը շարունակում է անշեղորեն աճել աշխարհի բոլոր երկրներում անխտիր: Մենք զգում են վերջինիս ազդեցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում: Իրականում բյուրոկրատիան դարձել է այն ջուրը որի մեջ մենք լողում ենք: Այն լցնում է մեր կյանքը, մեր առօրյան թղթաբանությամբ: Հայտարարությունների ու տեղեկանքների բլանկները դառնում են շատ ավելի երկար ու մանրակրկիտ: Ամենասովորական փաստաթղթերը, ինչպես օրինակ հաշիվները, տոմսերը կամ անդամատոսմերը, կցվում են հսկայական քանակությամբ բյուրոկրատական թղթերով:

Սկսած տասնիններորդ դարից, այն գաղափարը, որ շուկայական տնտեսությունը հակադրվում է կառավարությանն ու անկախ է նրանից, օգտագործվում էր որպես արդարացում չմիջամտման քաղաքականությունն արդարացնելու համար: Այնուամենայնիվ, այն երբեք էլ չի բերել առաջադրված նպատակների իրկանացմանը, ինպես որ անգլիական լիբերալիզմը երբեք էլ չբերեց իր ժամանակին պետական բյուրոկրատական ապարատի կրճատմանը: Ավելին մենք այսօր ստացել ենք իբրև ժառանգություն այն ժամանակներից լրիվ հակառակ վիճակը` անընդհատ աճող բյուրոկրատական ապարատի տեսքով` լինեն դրանք իրավաբաններ, ռեգիստրատորներ, տեսուչներ, նոտարներ, ոստիկանական աշխատակիցներ, որոնք էլ ըստ էության իրականություն դարձրեցին անհատ մարդկանց միջև ազատ պայմանագրի լիբերալիստական երազանքը: Ու չկա ոչ մի կասկած առ այն, որ շուկայական տնտեսությունը պահանջում է հազար անգամ ավելի թղթաբանական աշխատանք, քան Լուի Տասնչորսերորդի ոճի բացարձակապետության պահպանությունը:

Մենք այն կանվանենք “տոտալ բյուրոկրատիզացիա”: Իհարկե չէինք ուզենա բացատրել, թե ինչու հենց դա ու հենց այդպես, և մասնավորապես չէինք ուզենա անդրադառնալ այն գաղափարին, որ բյուրոկրատիայի հասցեին հնչող ամենասուր մեղադրանքների մեծ մասը բավականին փարիսեցիական բնույթ են կրում, քանի որ միշտ այն տեսակետն էլ կա, որ անդեմ պաշտոնյաների հսկողության ներքո աշխատող նվիրապետական համակարգի կառուցվածքն ունեցող ձևական կանոններով առաջնորդվող այդ վիթխարի ապարատն ունի իր առանձնակի հմայքը:

--շարունակելի--

 

Արման Գրիգորյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին