▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարական առանձնատանն ու ամառանոցում օղու թորման սարքավորում գոյություն չունի. վարչապետի մամուլի խոսնակ

«Ես վստահեցնում եմ, որ ոչ կառավարական առանձնատան տարածքում, ոչ էլ կառավարական ամառանոցում օղու թորման սարքավորում գոյություն չունի»:

 

Այսօր համացանցում տարածված լուսանկարները լուրեր.com-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Կայքը  հետաքրքրվել է ՝ արդյո՞ք պարզել են, թե լուսանկարներն ինչպես և ում միջոցով են փոխանցվել ընդդիմադիրներին, մասնավորապես Նարեկ Սամսոնյանին, որին, ի դեպ, վարչապետի խոսնակն արձագանքեց. «Ես ընդդիմադիր Նարեկ Սամսոնյանի չեմ ճանաչում»,- նշել է նա: 

Ավելի վաղ, քաղաքական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել և կից գրել․ «Այս նկարներն արված են կառավարական ամառանոցում, նկարում առկա սարքը օղի թորելու համար նախատեսված սարք է` հայերեն ասած` արաղ քաշելու սարք: Այն բերվել է կառավարական ամառանոց Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար: Չար լեզուներն ասում են, որ այս սարքը Նիկոլի ամենասիրած և իր կողմից ամենաշատ օգտագործվող «պետական գույքն» է»,- գրել էր նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին