▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել եմ մի քանի հրատապ հարցերի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մեկ անգամ ևս անդրադարձավ սպանդանոցային մորթի պահանջին. «Պայմանավորվում ենք՝ 1-ին. մինչև փետրվարի 6-ի նիստը կրկին նայում ենք, ուսումնասիրում սուբսիդավորվող վարկերի ծրագրերը,

2-րդ՝ կազմվում է նախընտրելի քարտեզ բաշխվածության ու խտության, էնպես, որ պոտենցյալ սպանդանոցներն ունենան անհրաժեշտ խելամիտ բաշխվածություն,

3-րդ՝ ընդունում ենք առաջարկներ՝ ինչ նրբություններով կարող ենք հարստացնել փաթեթը:

Պայմանավորվում ենք հետևալը, մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երևանի սուպերմարկետներն ու հանրային սննդի օբյեկտները, մյուս տեղերում իրավիճակը թողնում ենք այնպիսին, ինչպիսին կար կարգավորումից առաջ, պայմանով, որ հուլիսի մեկից ՀՀ-ն անցնելու է այս նոր համակարգին ու որևէ ցույց չի լինելու»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետն անդրադարձել է նաև մի քանի այլ հրատապ հարցերի:

Դրանց մասին՝ տեսանյութում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին