▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ խնդրի վրա. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ խնդրի վրա. ինձ են դիմել մեքենաների առուվաճառքով զբաղվող անձինք։

Նրանք հայտնում են, որ մեքենաների առքն ու վաճառքը կանգնել է, կան բազմաթիվ սուբյեկտներ, որոնք չեն կարողանում գրանցել իրենց վաճառած մեքենաները, քանի որ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները չեն կատարում այդ գործառույթները։

Այժմ այս անձինք կանգնած են խնդրի առաջ՝ գնորդները կա՛մ հետ են ուզում իրենց վճարած կանխավճարները, կա՛մ մեքենան են ցանկանում ստանալ, իսկ վաճառողները չեն կարող առանց գրանցման մեքենան վստահել անծանոթ գնորդի։

Դիմողները հայտնում են նաև, որ ոստիկանության առցանց հարթակով չի ստացվում գրանցել մեքենան, քանի որ կայքը չի գործում։

Կառավարությանն առաջարկում եմ ընթացք տալ սույն խնդրին և հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել պետական համապատասխան գործառույթների իրականացումը՝ օնլայն կամ այլ ռեժիմով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին