Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից ևս 6.8 տոկոս նվիրատվություն կստանա։ Նվիրատվությունը վարչապետի աշխատակազմին կատարել է ԶՊՄԿ-ի բաժնետեր ընկերություններից մեկը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը։ Եվ հենց այստեղ է ամենաուշագրավ հանգամանքը. «ԱՄՓ հոլդինգ»-ի բաժնետեր ընկերությունը «Սթար դասթ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերն են ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը և Գուրգեն Ամբարյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց Վահե Հակոբյանից պարզաբանումներ ստանալ՝ հասկանալու, թե ինչու է նրա եղբայրը նման քայլի գնացել, սակայն նրա հեռախոսն անջատված էր»: Մանրամասները՝ թերթի համարում: |