Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2008թ-ից առ այսօր արդեն երևի 6-րդ թե 7-րդ անգամ հայտարարվում է Ամուլսարում հանքի շահագործումը սկսելու մասին։ Այսօր հերթական կառավարությունն է հայտարարում այդ մասին՝ այս անգամ էլ ինչ-որ Եվրասիական զարգացման բանկի և տեղական բանկի ֆինանսական միջոցներով։ Նաև կարծես թե կառավարությունը 12․5 տոկոս բաժնեմաս է նվեր ստանում այդ ծրագրից։
Այս թեմայով քանի որ ամեն ինչ վաղուց ասված է՝ ավելացնելու բան չկա ըստ էության։ Ժամանակը ցույց կտա ամեն ինչ և կդասավորի բոլոր փաստերը համապատասխան դարակներում»։


