|
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը.
«Վաղը հանձնվում է Բերձորը, Սուսը և Աղավնոն: Իսկ այսօր հայրենի կառավարությունը 3000 ՀՀ դրամով բարձրացրեց կենսաթոշակներն ու նպաստները: Սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակը կկազմի 30800 ՀՀ դրամ: Կարո՞ղ էր արդյոք կառավարությունը կենսաթոշակներն ավելի շուտ կամ ավելի ուշ բարձրացնել: Անշուշտ, կարող էր, սակայն նախընտրեց այն տարածքների հանձնման նախօրեին բարձրացնել: Ինչո՞ւ: Որպեսզի մենք կարողանանք հաշվել Բերձորի, Սուսի և Աղավնոյի գինը: Պաշտոնական տվյալներով, Հայաստանում կա շուրջ 460 000 թոշակառու: Մաթեմատիկական ոչ բարդ գործողություններով ստացեք հանձնվող տարածքների ընդհանուր թվային արժեքը: Եթե գումարը մեծ թվա, ապա մի՛ զարմացեք: Դեմներս անկլավներն են և «միջանցքը»: Հո ամեն տարածքի հանձնումից առաջ կենսաթոշակները չեն բարձրացնելու»: |
«Կառավարությունը կենսաթոշակները նախընտրեց բարձրացնել տարածքների հանձնման նախօրեին»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



