▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը միանվագ 100 հազար դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղի կանանց․ Բաթոյան

ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման յոթերորդ ծրագիրը։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած հղի կանանց:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց. «Միջոցառման շահառու է այն հղի կինը, որը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, եւ ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում եւ չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում։

Նա նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձեւով՝ 100 հազար դրամի չափով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ քանի որ խոսքը հղի կանանց մասին է, սահմանափակումներ չեն դրվում, իրենք կարող են նաեւ մյուս ծրագրերից էլ օգտվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին