Կառավարությունը քննարկում է Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու հնարավորությունը:

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը, որի հետ զրույցում հայտնել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Կորոնավիրուսով պայմանավորված տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ՝ ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններն արդեն սկսել են տոմսերի վաճառք իրականացնել։
Հունվարից դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող իռլանդական բյուջետային Ryanair ընկերությունը պատրաստվում է հուլիսից վերականգնել թռիչքների 40 տոկոսը։ Դեպի Հայաստան թռիչքները նույնպես պլանավորված են։ Այս պահին կարելի է տոմսեր պատվիրել Գերմանիա, Իտալիա, Կիպրոս մեկնելու համար, իսկ Երևանից հունական Սալոնիկ թռիչքները նախատեսված են օգոստոսից։
Հուլիսի 1-ից Ryanair-ը պլանավորում է օրական շուրջ հազար թռիչք իրականացնել՝ հնարավորինս մեծ թվով ուղղություններով, սակայն ոչ սովորականից պակաս հաճախականությամբ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


