▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ, պետք է վանել «միջանցք» արտահայտությունը. Ֆրանսիայի դեսպան

Կարծում եմ, պետք է վանել «միջանցք» արտահայտությունը։ «Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարբերաբար հնչեցվող Զանգեզուրի միջանցք արտահայտության մասին հարցին։

http://asekose.am/filemanager/uploads/2019/10/week-1/jonatan_laqot.jpg.jpg

«Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և որը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում։ Ֆրանսիան լիովին պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ», – ասել է դեսպանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին