▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ՝ էջին մուտք ունեն մի քանի անձինք․ ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի մասին

«Նախաքննության ընթացքում «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի հետ կապված ամբողջ շղթան կբացահայտվի, չեմ կարծում՝ սխալ ուղղությամբ ենք գնացել»։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը․

«Հեռու եմ այն մտքից, որ բացարձակ սխալ ուղղությամբ ենք գնացել, ուղղությունը ճիշտ է: Իմ կարծիքով՝ էջ մուտք գործելու թույլտվություն ունեն մի քանի անձինք, որոնք և տպավորություն են ստեղծում, որ էջը շարունակում է գործել որպես Գագիկ Սողոմոնյան անհատ: Կարծում եմ՝ էջին մուտք ունեն մի քանի անձինք, դրանով է պայմանավորված, որ էջը գործում է»,-ասաց նա:

Պնդեց՝ երբ ֆեյքը քրեական դաշտ է մտնում, սա լուրջ խնդիր է․ նա հավաստիացրեց, թե զբաղվում են նաև այլ ֆեյքերով․

«Մեդիադաշտում մենք ունենք ագրեսիվ ստի տարածման փորձեր, Գագիկ Սողոմոնյանն էլ կոնկրետ առանձին խնդիր էր»,- նշեց նա։

/filemanager/uploads/2021/03/week-3/Gagik_Soghomonyan.jpg

ԱԱԾ տնօրենի տեղակալը, անդրադառնալով հարցին, թե պարզվե՞լ է՝ ով է Թեհրանում վայրէջք կատարած օդանավն առևանգել, և բանակցություններ կա՞ն օդանավը Հայաստան վերադարձնելու համար, նշեց, որ օդանավի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել «Քրեական օրենսգրքի» 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթումը, հիմա աշխատանքներ են տարվում, որ օդանավը վերադարձվի։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն անդրադարձավ նաև սահմանային խնդիրներին և վստահեցրեց, որ սահմանապահ զորքերը Սյունիքում իրենց խնդիրները լուծում են առկա և՛ մարդկային, և՛ նյութական ռեսուրսների սահմաններում․

«Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ մենք ունենք չլուծվող խնդիրներ»,- շեշտեց Հարությունյանը։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում առկա է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է իրականացվում այն բոլոր հանգամանքների առնչությամբ, որոնք վերաբերում են պատերազմի ընթացքում որոշակի տարածքների հանձնմանը կամ հրամանատարության կողմից ոչ իրավաչափ գործողությունների կատարմանը կամ հրամաններ տալ-չտալուն,- տեղեկացրեց ԱԱԾ քննչական դեպարտամնետի ղեկավարը և այլ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ նախաքննություն է ընթանում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին