▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ՝ նա հոգեկան խնդիրներ ունի. նման տեղեկություն ունեմ. Սիմոնյանը՝ Պետրոսյանի մասին

Պարոն Սիմոնյան, ինչո՞ւ եք վիրավորում Գևորգ Պետրոսյանին, Դուք կարծում եք նա ունի մտավոր խնդիրնե՞ր. ՔՊ նիստից հետո լրագրողները նման հարց ուղղեցին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին՝ անդրադառնալով նրա կողմից արված այսօրվա հայտարարությանը:

«Ես չեմ վիրավորում Գևորգ Պետրոսյանին, ես չեմ ասում մտավոր խնդիրներ, ես կարծում եմ՝ նա հոգեկան խնդիրներ ունի: Ես նման տեղեկություն ունեմ: Ես նաև ասել եմ, որ դրա պատճառով ինքը չի կարողացել շարունակել իր աշխատանքը որպես սոցապ նախարար, և քանի դեռ պարոն Ծառուկյանը չի արտաբերել, թե նա ում նկատի ունի, շարունակելու եմ կարծել, որ դա վերաբերում է իմ իմացած անձնավորությանը, որովհետև պետական կառավարման համակարգում ավելի ակնառու նման խնդիր ունեցող մարդ ես չեմ ճանաչում»,- ասաց Ա. Սիմոնյանը:

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին