ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Երևանում հանդիպումներ ունեցել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ. «Ինչ վերաբերում է իր խորհրդականի ասածին, ապա նա հղում է կատարել բոլորովին այլ փաստաթղթի, որը որևէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ: Կարծում եմ, բոլոր պարագաներում, Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում ու կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա Հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ Հանրապետությունը, չի կարող էդպիսի բան լինել»,- նշել է Սարգսյանը: |
«Կարծում եմ՝ Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն իրեն չի խայտառակի». Սերժ Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet