▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը հանձնարարեց կարմիր գծերի և տեսախցիկների բիզնեսը պետականացնել

Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության կապակցությամբ, այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարվեց, ըստ անհրաժեշտության, ներգրավելով նաեւ ֆինանսների եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սիքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ եւ երկշաբաթյա ժակետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձեւով պայմանավորված ընկերության գործառույթները, ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական կառույցներին:

Վարչապետը ֆինանսների եւ արդարադատության նախարարներին հանձնարարեց աջակցել Երեւանի քաղաքապետի, «Փարքինգ Սիթի Սերվիս» եւ «Լոկատոր» ՓԲԸ-ի բանակցություններին, որպեսզի մեկ շաբաթվա ժամկետում ներկայացնեն իրավական լուծումները, որ ֆինանսական հոսքերն ու գործառույթներն անցնեն Երեւան քաղաքին:

Երրորդ հանձնարարականը կրկին Վլադիմիր Գասպարյանին տրվեց: Վերջինս պետք է մինչեւ նոյեմբերի 30-ը ներկայացնի Ճանապարհային ոստիկանության բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ եւ չափելի էական արդյունքներ: Իսկ շահագրգիռ պետական եւ համայնքային մարմիների հետ համատեղ պետք է ուսումնասիրել եւ ներկայացնել առաջարկություն երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողության, վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների անհրաժեշտության վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարին այս կոնտեքստում հանձնարարեց, որպեսզի քննարկի եւ 20-օրյա ժամկետում ներկայացնի առաջարկություն վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցում՝ ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ: Իսկ ոստիկանության պետին՝ համատեղ ներկայացնել առաջարկություն վարչական տույժերի վերաբերյալ քաղաքացիներին պատշաճ իրազեկելու մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին