▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևոր է , որ այսուհետ լավագույնս օգտագործենք HORIZON 2020 ծրագրի մեծ հնարավորությունները. Ավինյան

Երևանում կայացել է  HORIZON 2020 Twinning ծրագրում Հայաստանի հաղթանակին նվիրված գիտաժողով:

Իր ելույթում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ կարևոր է , որ այսուհետ լավագույնս օգտագործենք  Եվրամիության   HORIZON 2020 ծրագրի մեծ հնարավորությունները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն էլ ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին բժշկական կրթության զարգացման ոլոտում։ Նա ավելացրել է, որ գիտությունը աշխատատեղերի եւ կենսամակարդակի բարձրացման խնդրի լուծման գլխավոր բաղադրիչն է, եւ տնտեսական աճը Հայաստանում ու Եվրոպայում հնարավոր է միայն գիտելիը գործնական հարթությանն ինտեգրելու դեպքում։ «Այս հարցում ԵՄ եւ Հայաստանի նպատակները համընկնում են, ուստի մենք կշարունակենք աջակցել  ՀՀ կառավարության ջանքերին գիտության եւ կրթության բարեփոխումների ճանապարհին»,- նշել է  Անդրեա Վիկտորինը։

Նրա խոսքով՝ HORIZON ծրագրին Հայաստանի միանալը երկրի առջեւ լուրջ գիտական հնարավորություններ է բացել, որոնք կարելի է իրականացնել ԵՊԲՀ-ի եւ եվրոպական բուհերի համագործակցությամբ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին Հայաստանն առաջին անգամ ճանաչվեց HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող՝ ներկայացված լինելով Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանով։ «COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders. A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing» ծրագիրը դարձավ հաղթող՝ ստանալով հնարավոր առավելագույն 96,6 տոկոս միավոր։ Նախագիծը հիմք կհանդիսանա Ուղեղի ուսումնասիրման կենտրոնի նախաձեռնության եւ Հայաստանում Ուղեղի ուսումնասիրման կենտրոնի համապատասխան ենթակառուցվածքի ձեւավորման համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին