▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Վիճաբանություն՝ Ryanair-ի օդանավում. հարբած ուղևորները սպառնում են բորտուղեկցորդուհուն

Նոր Նորքում գտնվող ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերներին վտանգ չի սպառնու՞մ

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու մասին ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել

Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին

Մենք աննախադեպ դեգրադացիայի աստիճանի ենք հասել․․․Հայկ Մարտիրոսյան

Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը

«Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ առջևում Նովրուզն է». Բաբկեն Պիպոյան

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

2020-ին Հայաստանում նախատեսվում է նորոգել ավելի քան 500 կիլոմետր ճանապարհ

Այն քաղաքական ուժերը, ովքեր կոչ են անում բոյկոտի կամ հանաքվեին չմասնակցելու, դրանով . . .

ԱԱԾ-ն արձագանքել է Լևոն Քոչարյանի ահազանգին

Ջերմաստիճանը բարձրանում է.եղանակը Հայաստանում

Կարող եք մեզ չսիրել, բայց հավատացեք՝ մեր կոնյակը իսկապես լավն է․ Արսեն Խառատյանն՝ ադրբեջանցիներին

Մինչ օրս կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել. Մեղրիում հսկողությունն ուժեղացվել է

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ. . .

Ունենք քաղաքական որոշում, որ պետք է պինդ կանգնենք սպորտի կողքին. Նիկոլ Փաշինյան

Նոր պաշտոնանկություններ ՊՆ-ում. Դավիթ Տոնոյանը խորհրդակցության ընթացքում խիստ ցուցումներ է տվել

Պետք է օր առաջ քննարկումներ լինեն Ոստիկանության և քաղաքապետարանի հետ, պետությունը պետք է. . .

«Ազիզյանները» սիթքոմից հայտնի Ստեփանը՝ «Դասարանցիները» նոր ֆիլմի, ներկայիս զբաղվածության, լավ. . .

Մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է և զարգանում. Նիկոլ Փաշինյան

«Ծախսատար նախագահը». Գեւորգ Պետրոսյան

Սպանված զինվորի մորը տղայի նկարով նամակ են գրել. «Մամ ջան, ո՞նց ես», տակն էլ՝ «պաչիկ»

Նունե Եսայանը՝ Մոսկվայում կայանալիք մենահամերգի մասին

6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ

Եվս մի փաստ Սուրեն Պապիկյանի կյանքից

Շանթ Հարությունյանը՝ Ռուբեն Հայրապետյանին սատարելու մասին

Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, նրա հայացքի ներքո իրավունքի չարաշահում է. . .

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով. . .

Էլ մանրամասներ պետք չէ. Նիկոլ Փաշինյանը թվարկում էր իր կրած հայկական արտադրության հագուստները

Բոլորս գիտենք` ՍԴ-ն գործել է նախորդ կոռումպացված իշխանական բուրգի մեջ. Փաշինյան

Մարզչական խորհուրդ կոչվածն իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Ես նրան մի օր կսպանեմ․․․ Լիլի Մորտոն տեսանյութ է հրապարակել Լաս Վեգասից

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ

Ինչու՞ Անդրանիկ Քոչարյանի որդին չի ծառայել բանակում

2019-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճի 7.6 % ցուցանիշը համապատասխանում է կառավարության սպասումներին. Խաչատրյան

Երգ, որը ծալած ունի Եվրատեսիլի բոլոր երգերը միասին

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է

Զինվորը գրքից կարևոր է. մեր երեխաները հավի ճուտ չէին. սևազգեստ մայրերի բողոքի ակցիան

Եկեք միասին պայքարենք, որ քաղաքապետարանն ու նրան ենթակա կառույցն իրենց գործն անեն

ՀՔԾ-ում գործ է հարուցվել՝ Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ հոդված հրապարակելու համար

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ՝ իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին

Դպրոցի տնօրինությունը խոշոր չափի գումար է յուրացրել. Ոստիկանության բացահայտումը

Հովիկ Աբրահամյանի ընտանիքը ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և. . .

Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխաների

Կյանքումս այդ շրջանում քաոս էր. Հայկուհի Մաթևոսյանը՝ 1կգ երկաթի և 1 կգ բամբակի պատճառով. . .

Ես լինելու եմ վարչապետի թեկնածու...Անի Զախարյանն այցելել է իշխող կուսակցության՝ ՔՊ-ի գրասենյակ

Երևանցի ամուսինները օդանավի սրահում 40 հազար դոլար են հափշտակել ՀՀ քաղաքացուց

Խայտառակ վիճակ՝ Իսահակյանի արձանի տարածքում. Լևոն Գալստյան

Կարևոր է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Արմեն Սարգսյանն՝ Իսրայելի նախագահին

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։

«Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում, -ողջունելով Հայաստանի նախագահին՝ ասել է Իսրայելի նախագահը։ -Մեր ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը: Մենք շատ զգացված ենք, շատ ենք գնահատում Ձեր մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու, հաջորդ սերունդներին պատմությունը կրկին պատմելու մասին է։ Սա նաև միասնական լինելու մասին է՝ ֆաշիզմը, ռասիզմը, ատելությունը, հակասեմականությունը դադարեցնելու համար։

Կարծում եմ՝ 1915-ին կատարվածի մասին լռությունը հանգեցրեց նրան, ինչ մենք ունեցանք 1931-ին, 1936-ին, 1942-ին, ինչ տեղի ունեցավ Հոլոքոստի ժամանակ։ Ձեր մասնակցությունն այս առանձնահատուկ և պատմական հավաքին շատ նշանակալից է։ Մենք նաև պետք է նայենք ապագային։ Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները, համագործակցությունը հիմք կհանդիսանան, որ միասին ավելին անենք»:

Շնորհակալություն հայտնելով Հոլոքոստի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Ձեր նշած նույն մտքերով եմ եկել Երուսաղեմ։ Դրանք անցյալը հիշելու և ապագային նայելու մասին են։ Ես կցանկանայի նայել դեպի ապագա, քանի որ վստահ եմ, որ Հայաստանի և Իսրայելի, հայ և հրեա ժողովրդի միջև փոխգործակցության և համագործակցության մեծ ներուժ կա։ Առաջին հերթին մենք կիսում ենք շատ ընդհանուր արժեքներ, ինչպես նաև շատ նման պատմական ճանապարհ ունենք, որը շարունակվում է մինչ օրս։ Մենք նաև ժողովուրդներ ենք, որոնք կյանքը գերադասել են մահվանից։ Մահը պատմականորեն միշտ մեզ հետապնդել է, բայց կյանքը միշտ եղել է մեզ հետ։ Այստեղ եմ նաև կյանքին նայելու համար։

Մենք, ձեզ և այլ ազգերի հետ միասին պայքարել ենք նացիզմի դեմ։ Հպարտ եմ ասել, որ շուրջ վեց հարյուր հազար հայեր մարտնչել են խորհրդային բանակում, նրանցից երեք հարյուր հազարը զոհել են իրենց կյանքն այդ պայքարում։ Եվ սա նախկին Խորհրդային Միության անդամ փոքր մի երկրի մասին է։ Նրանք պայքարում էին նացիզմի դեմ, միևնույն ժամանակ, պայքարում էին իրենց հայրենիքի համար։ Ավելի քան հարյուր հայեր դարձել են Խորհրդային Միության հերոսներ։ Հայերն իրենց ներդրում են ունեցել աշխարհի, Խորհրդային Միության խաղաղության համար՝ պայքարելով բոլորիս համար։

Հպարտ եմ լինել այստեղ՝ ներկայացնելով իմ ժողովրդին, որը մեծ ներդրում է ունեցել այդ պայքարում»:


Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝
Հայաստանի նախագահը կարևոր է համարել, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարություններով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ են, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։

Ինչ վերաբերում է համագործակցության հեռանկարներին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ապագան նորագույն տեխնոլոգիաներն են։ Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել այս ոլորտում, և իր նպատակն է սերտ կապեր հաստատել Իսրայելի տեխնիկական համալսարանների հետ: Այս համատեքստում ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բազմաբաղադրիչ այս ծրագրի նպատակն է Հայաստան բերել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ՝ զբաղվելու արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև իսրայելական ընկերություններ, գիտակրթական հաստատություններ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցության ներուժը բավականին մեծ է և պետք է շատ աշխատել՝ ներգրավվելով նաև երկու երկրների սփյուռքների ներկայացուցիչներին:

Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաև կրթության, մշակույթի, տուրիզմի ոլորտները։

Հայաստանի նախագահը Իսրայելի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին