Քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել եւ տեղեկացրել, որ դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) եւս միացել է Սերժ Սարգսյանի կառավարման 3-րդ ժամկետի դեմ տարվող պայքարին: Հայկ Մարությանը քիչ առաջ միացել է Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին: Արդեն մեկ ժամ է՝ չորս կողմից փակ է Ֆրանսիայի հրապարակը: Երթեւեկությունը կիսով չափ դադրեցված է Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներում:
Կարդացեք նաև. Կարգին Հայկոն հայրենիքը չի լքի