▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր գիծը կարող էր քաշել նաև հարևան շենքի բնակիչը

«Կարծում եմ՝ երևույթն աննորմալ էր: Միայն մեծ ցանկության դեպքում սա կարելի է բիզնես համարել: Դա ուղղակի ռեկետ էր: Շատ երկրներում կան արագաչափեր, ավտոկայանատեղիներ, բայց դրանց գումարը գնում է պետական ֆոնդ, ծառայում է ժողովրդին: Մեզ մոտ դա չկա: Հիմա ողջունում ենք, մասնավորի ձեռքից սա վերցնելու քայլը»,-ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպմանն ուղղված փոփոխությունների մասին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նրա խոսքով երթևեկությունը կարգավորելու համար պարտադիր չէր գումարն ինչ-որ մարդկանց գրպանն ուղարկել.

«Այդ նույն գիծը կարող էր քաշել հարևան շենքի բնակիչըհամայնքապետարանը, քաղաքապետարանը: Պետք է վերանայվեն  նաև տուգանքների չափերը»,-նշեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին