ASEKOSE.am-ը մի շարք բողոքներ է ստացել Աջափնյակ համայնքում` մասնավորապես Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկների երթևեկելի մասում տեղադրված լուսաֆորների վերաբերյալ, որոնք, համաձայն վարորդների պնդման` տեսանելի չեն:
«Չգիտես` կարմիր լույսի ներքո ես կանգնած, թե կանաչ: Երբեմն էլ լույսերն ընդհանրապես չեն վառվում, իսկ արդյունքում շատերին տուգանք է գալիս` հենց կարմիր լույսի խախտման համար»,-ասաց քաղաքացիներից մեկը` բողոքելով, որ եթե արագաչափեր գնելու համար մեծ գումարներ են ծախսում, ինչո՞ւ լուսացույցը նորոգելու համար որևէ ծախս չի արվում:
Ի դեպ, «կարմիր լույսի տակ անցնելու» տուգանքը 20.000 դրամ է:
Բնակիչները դժգոհում են, որ պատկան ատյաններում իրենց բողոքները չեն լսում, իսկ բողոքներին ընթացք չեն տալիս: