▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր խաչում հերքել են ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները

Կարմիր խաչի միջազգային կոմիտեում հերքել են ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ աշխատակիցներն իբր թե գնդակոծության են ենթարկվել Լեռնային Ղարաբաղի կողմից։

 Պատասխանելով թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել լրատվամիջոցների հրապարակումները, Կարմիր խաչի Երեւանի պատվիրակության կոմունիկացիոն ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետ կապված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարածաշրջանում տարբեր մարդասիրական ծրագրեր է իրականացնում՝ շփման գծի մերձակայքում եւ Ադրբեջանի ու Հայաստանի պետական սահմանին մոտ ապրող ազգաբնակչությանն աջակցելու նպատակով։  «Մենք մշտապես այցելում ենք այդ համայնքները եւ նրանց հետ աշխատում բոլոր ասպեկտներով։ Կարմիր խաչի նախագծերից մեկը, որն իրականացվում է տեղի իշխանությունների հետ համատեղ, Աղդամի Ահմադագհալի գյուղում արտեզյան ջրհորի վերականգնումն է։ Ի պատասխան լրատվամիջոցներում տարածված տեղեկության՝ մենք հաստաում ենք, որ մեր աշխատակիցները մայիսի 4-ին այնտեղ են եղել, ոչ մի տարր չկա, որը կապացուցի, որ Կարմիր խաչի աշխատակիցները կամ Կարմիր խաչի ավտոմեքենան թիրախ են դարձել», - նշել է Զառա Ամատունին։

Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաեւԿարմիր խաչի Բաքվի ներկայացուցչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին